00:00:00

Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը

20:51, 19 սեպտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է իրանական «Նաղշ Սազան Փարս» ինժեներա-խորհրդատվական ընկերության ղեկավար խորհրդին՝ նախագահ Ջալալ Սալեքի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, ընկերությունը Իրանում մոտ երեք միլիոն քմ նախագծեր է իրականացրել և հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով: Իրանական ընկերության միջոցով Հայաստանում նախագծերի մշակման առաջարկին ի պատասխան Արմեն Մինասյանը նշել է, որ համատեղ նախագծերի մշակումը հնարավոր է Հայաստան-Իրան միջկառավարական և մասնավոր ծրագրերի շրջանակներում՝ հայկական ընկերությունների հետ համատեղության կարգով: Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը, որն ուսումնասիրելու և արդյունավետ համարվելու դեպքում հնարավոր է կիրառել նաև Հայաստանում: Քննարկվել է նաև ոլորտում իրանական կողմի մասնավոր ներդրումային պատրաստակամությունը՝ Քաղաքաշինության կոմիտեի մշակած ռազմավարության շրջանակներում: Խոսվել է շինարարության տարբեր ոլորտներում իրանական ստանդարտ և արտոնագրված արտադրությունների ինֆորմացիայի բազայի ստեղծման մասին՝ Հայաստանում ոլորտի մասնագետներին իրազեկելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր