00:00:00

Հաշմանդամություն ունեցող մարդիկ չպետք է իրենց անհարմար զգան մեր քաղաքում

19:03, 19 սեպտեմբեր 2018

Հայաստանում հաշմանդամություն ունեցող 2OO.OOO մարդ կա: Նրաանցից 8 O.OOO ապրում են Երևանում: Իրականում, Երևանն այնքան էլ մատչելի չէ նրանց համար: Լույս» դաշինքից Սերյոժա Օհանջանյանը նշեց, որ իրենց ծրագրերով՝ ժամանակակից Երևանում կլինի հարմարավետ տեղաշարժի հնարավորություն բոլորի համար, այդ թվում հենաշարժողական խնդիրներ ունեցողներիկ համար: Մետրոպոլիտենի համակարգը փուլ առ փուլ կդարձնեն մատչելի: «Կրթական խնդիրներ կան, որոնց միջոցով պետք է ապահովվի սահմանափակ կարողություններով անձանց երեխաների կրթական իրավունքից օգտվելու պայմանները: Դա ուսոցիչների վերապատրաստումներն են , նրանց հմտությունների զարգացումը: Մենք բաց մասնագիտական ռեսուրսների խնդիր ունենք, անգամ, եթե ընդունել ենք ներառական կրթության համակարգը:Շատ ուսոցիչներ չեն պատկերացնում ինչպես պետք է պարապեն նման խնդիրներ ունեցող երեխաների հետ,-ասաց «Երևանի հանրություն» դաշինքի անդամ Արմինե Դավթյանը: «Օրինաց երկիր» կուսակցության անդամի՝ Աշոտ Ամիրզադյանի խոսքով ՝ պետք է ուշադրություն դարձվի նոր օրենսդրական դաշտը ստեղծելու հարցերին: «Նախկին օրենսդրությունը բժշկական ուղղվածություն է ունեցել, և այնտեղ հ հաշմանդամները ճանաչվել են որպես հիվանդներ: Մարդկանց պետք է ոչ թե հիվանդ ճանաչել այլ սոցիալական ինտեգրման քաղաքականանություն վարել, որպեսզի նրանք միանան մեր հանրությանը, »-ասաց նա: ՀՅԴ-ից Ալեսյա Բեջանյանը նշեց, որ շատ հաճախ մայրաքաղաքի ոչ հարմարավետության պատճառով հենաշարոժողական խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարողանում մասնակցել մշակութային կյանքին: «Պետք խնդրով դետալային զբաղվել: Ամոթ չի սովորել, համաշխարհային փորձը հաշվի առնելով՝ կարելի է քաղաքը կարգի բերել: Պետք չէ ուղղակի գլխառադ անել: Հաշմանդամություն ունեցող մարդիկ չպետք է իրենց անհարմար զգան մեր քաղաքում»,-նշեց նա: «Իմ քայլը» դաշինքից Եվա Թովմասյանի խոսքով՝ Այն թեքահարթակները, որոնք մինչև հիմա կառուցվել են չեն համապատասխանում ստանդարտներին: Պետք է ստեղծել կոճակներ, որոնցով խոսելու կարողությունիզց զուրկ մարդիկ կկարողանան տրանասպորտ կանգնեցնել: Բանախոսները նշեցին նաև , որ մինչև 2O2Oթվականը երկու լինելու է համաընդհանուր կրթություն ,սակայն դպրոցները տեխնիկապես հարմարցեված չեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր