00:00:00

Թատերականի ուսանողները պահանջում են ինստիտուտի ղեկավարների հրաժարականը

17:29, 19 սեպտեմբեր 2018

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները դասադուլ ու բողոքի ակցիա են անում բուհի մոտ՝ պահանջելով ինստիտուտի ղեկավար կազմի հրաժարականը: Պատճառը բուհում հայտնաբերված չարաշահումներն են, որոնց մասին ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել: Ուսանողների խոսքով՝ իրենք բուհում կատարվող չարաշահումների մասին վաղուց կասկածներ ունեին: Բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, նրանց խոսքով, երեկ որևէ հստակ պատասխան չի տվել իրենց, ասել է, որ նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Նշենք, որ ոստիկանությունը բացահայտել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012 թվականից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար: https://www.facebook.com/irakanum.am/videos/739880376353858/?__xts__[0]=68.ARAReQCSvg8S2FRlPl0w9RZZY7iROI5tr681Xkh3lf_8QU4RZKoZb-rAX1ne_0J0UUCn_3S76ASElo5y0NnYk_3TfcoDeZgUzsVFMLR9YkRcuSEKfR0sWLj1rUBVAO5n0XzrF6JT6lkfJnpcxFwmTeP_UZ88NFmDMz0eZP4dLcRhv7znl29f&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր