00:00:00

Սպորտի նախարարությունն առաջակում է երեք մարզիկի ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

17:15, 19 սեպտեմբեր 2018 Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել Կառավարությանը երեք մարզիկի՝ ֆուտբոլիստ Ալբերտ Ալբերտի Հովագիմյանին, ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանին և բասկետբոլի հավաքական թիմի անդամ Վիկտոր Սասունի Հովսեփյանին զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ: Նախարարությունը նշել է, որ Ալբերտ Ալբերտի Հովագիմյանը հանդես է գալիս ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։ Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանը նախապատրաստվելու և մասնակցելու է 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին և 2019-2020 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Վիկտոր Սասունի Հովսեփյանը հանդես է գալիս «Ուրարտու» ակումբում և բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը բասկետբոլի ազգային հավաքական թիմի սպասվելիք խաղերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր