00:00:00

Պրոռեկտորը ոստիկանության բացահայտումներից հետո հրաժարական է տվել

17:03, 19 սեպտեմբեր 2018 Իրավական

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր Հովհաննես Ավագյանը ոստիկանության բացահայտումներից հետո հրաժարական է տվել: Այս մասին ասել է բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Նշենք, որ ինստիտուտի ուսանողներն այսօր բողոքի ակցիա են անում՝ պահանջելով բուհի ղեկավարության հրաժարականը: Դավիթ Մուրադյանն ասել է, որ տրամաբանական չի լինի, եթե ինքն էլ հրաժարական տա, քանի դեռ իրավապահները չեն տվել վերջնական գնահատական: Բացի դա, ռեկտորն ասում է, որ չի տեսնում բողոքող ուսանողների մեծ քանակ, որպեսզի կատարի նրանց պահանջը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր