00:00:00

Շատ մեծ շանսեր կան, որ «Իմ քայլը» դաշինքը միանձնյա ստանձնի Երևանի կառավարումը․ավագանու թեկնածու

04:00, 19 սեպտեմբեր 2018

Irakanum.am-ի զրուցակիցն է «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Միքայել Հասրաթյանը։ Նշենք, որ օրեր առաջ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Միքայել Հասրաթյանը Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի մորեղբոր որդին է։ Միքայել Հասրաթյանը սակայն հերքում է տեղեկությունները, պնդելով, որ Նաիրա Զոհրաբյանը խառնել է։ Արդյո՞ք ինչ-որ կապ ունեք Միքայել Մինասյանի հետ, ինչպես հայտարարել է ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել նշելու, որ Միքայել Մինասյանի հետ ազգակցական կամ ընդհանրապես որևէ կապ չունեմ: Տիկին Զոհրաբյանը նշել է որ վերջինիս քեռու որդին գտնվում է «Իմ Քայլը» դաշինքի ցուցակում: Սերժ Սարգսյանի փեսան Միքայել Հասրաթյան անունով քեռու որդի ունի, որը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետն է եղել, բայց նա ցուցակում ընդգրկված չէ և իմ անունը կարդալով ենթադրել են, որ ես Միքայել Մինասյանի քեռու որդին եմ: Ինչպես ե՞ք գնահատում ընթացող նախընտրական քարոզարշավը։ Ընդհանուր առմամբ գնահատում եմ բավական հետաքրքիր ու հագեցած։ Քանի որ արտահերթ ընտրություններ են, ժամանակը քիչ է, և բոլորն էլ մեծ ծավալի աշխատանք են տանում ըստ երևույթին, համենայնդեպս «Իմ քայլը» դաշինքում այդպես է: Վերջին շրջանում կրքերը թեժացան, սակայն առանց դրա դժվար է որևէ նախընտրական քարոզարշավ պատկերացնել: Կա արդյո՞ք իրական մրցակցություն, թե ըստ էության այս ընտրությունների ելքը եւս կանխորոշված է։ Հայկ Մարությանը ամենամեծ շանսերն ունի հաղթելու: Մրցակցություն բնականաբար կա, սակայն կարծում եմ որ բոլորն էլ հստակ գիտակցում են որ թե՛«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և թե՛ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մեծ ժողովրդավարոություն են վայելում: Իմ կարծիքով շատ մեծ շանսեր կան, որ «Իմ քայլը» դաշինքը միանձնյա ստանձնի Երևանի կառավարումը ՝ հավաքելով ձայների 50 տոկոսից ավելին: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր