00:00:00

Ցորեն տեղափոխողները ֆինանսների նախարարին ժամանակ են տվել մինչև վաղը երեկո

02:51, 19 սեպտեմբեր 2018

Բեռնատարների վարորդները ֆինանսների նախարարին մինչև վաղը երեկո ժամանակ են տվել։ Լիլոյի տարածքի անցակետի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցների խոսքերով՝ եթե ֆինանսների նախարարը չփոխի ցորենի ցամաքային ճանապարհով ներմուծման արգելքի վերաբերյալ իր որոշումը, ակցիաները զանգվածային բնույթ կկրեն։ «Մենք չենք համակերպվի այն բանի հետ, որ առանց այն էլ կարիքի մեջ գտնվող երկրում այդքան մարդ առանց մի կտոր հացի է մնալու։ Մենք չենք ցրվի, մինչև չհասնենք մեր նպատակին։ Խոսում են փոքր բիզնեսին աջակցելու մասին, իսկ հիմա մարդկանցից խլում են փոքր բիզնեսը։ Ինչ–որ մեկը տեսել է, որ այսքան մեքենա է մտնում ու դուրս գալիս, մտածել են, որ լավ գործ է, արի մենք դա անենք, և հիմա դա իրականացնում են։ Այս ամեն տեղի է ունենում կառավարության հովանավորությամբ»,– հայտարարել է բեռնատարի վարորդ Ջումբեր Լոմիձեն։ Բացի այդ, ակցիայի մասնակիցների հայտարարության համաձայն, այս բիզնեսում առնվազն 10000 մարդ է ներգրավված, որոնք առանց միջոցների են մնում։ Նրանց տեղեկատվության համաձայն՝ ցորենի ներմուծումը ծովային ճանապարհով ծախսերը զգալիորեն թանկացնելու է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր