00:00:00

Կընդունի՞ Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանի պայմանը

02:42, 19 սեպտեմբեր 2018

«Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ։ Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում էդ 30 միլիոն դոլարը հանելու է և վերադարձնելու է կամավոր պետական բյուջե»: Օրերս Երևանի «Դավիթաշեն» թաղամասում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի կարողություններին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս արձագանքեց ինքը՝ Սարգսյանը։ «Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ բացահայտ և հրապարակային սպառնաց Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանիս և մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցները վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, թե ինչու և ինչ հիմքով ես այդ գումարները պետք է վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե: Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նաև պետք է նշեր, որ այդ գումարները հափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե»,- նշված է Ալեքսանդր Սարգսյանի տարածած հայտարարությունում: Սաշիկ Սարգսյանը եզրափակել է, որ ամեն դեպքում պատրաստ է օրինական կարգով իրեն պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանին: Կընդունի՞ Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանի պայմանը, թեկուզ որպես քննարկման կամ բանակցության հիմք՝ փողի վերադարձի մասով, թե՞ Սաշիկ Սարգսյանի առաջարկը նրա համար կլինի անընդունելի, եւ նա կպնդի իր ասած չափի եւ ձեւի անվերապահ կատարմանը: Առայժմ գործադիրի ղեկավարը չի արձագանքել Սարգսյանի պատասխանին։ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել այս առումով, նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ Ալեքսանդր Սարգսյանին ուղղված կոչը նախորդում է Քոչարյանի այդ թեմայով հարցազրույցին եւ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցության գաղտնալսմանը։ Գնդակն առայժմ Սաշիկ Սարգսյանի դաշտում է։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր