00:00:00

Անհատ տաքսի վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից. Նիկոլ Փաշինյան

01:19, 19 սեպտեմբեր 2018

ՀՀ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցը և շատ լավ որոշման է հանգում անհատ տաքսիների վարորդների համար:  Այս մասին «Ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Անհատ տաքսի վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունը իրականացնել ավելի ազատ  պայմաններում», -նշեց Փաշինյանը: Փաշինյանի կարծիքով` դա նաև կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը: «Մանավանդ երեկոյան և առավոտյան ժամերին, երբ կանգառներում մարդիկ են հավաքված, տաքսիների վարորդները հնարավորություն կունենան այդ ուղևորներին տեղափոխել մատչելի գներով»,- նկատեց Փաշինյանը: Ըստ նրա`ՀՀ կառավարությունը շատ մոտ է այդ որոշմանը, և Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ տաքսի վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորեց ուղևորների և երթևեկության անվտանգությունը. «Դա կփորձենք լուծել տաքսիների տեխնիկական սպասարկման միջոցով»: «Դուք գիտեք, որ Հայաստանում տեխսպասարկում տեղի չի ունենում, և դա ֆիկտիվ բնույթ է կրում: Մենք ամեն ինչ կանենք, որ մեքենաների տեխսպասարկումը ունենա շատ հստակ  անվտանգության խթանման արդյունք»,- եզրափակեց Փաշինյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր