Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ակտիվիստին առաջադրվել է խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության շինծու մեղադրանք և նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Ոստիկանությունն ընդդիմադիր ակտիվիստին ձերբակալել էր 2018թ. մայիսի 6-ին և, ըստ ոստիկանության հաղորդագրության՝ նրա մոտ 6 գ հերոին տեսակի թմրանյութ էր հայտնաբերվել:
Օրհան Բաղըշլըն մայիսի 3-ին լրագրող Էլմար Հուսեյնովի գերեզմանի մոտ նրա սպանության մեջ մեղադրել էր Ադրբեջանի բարձրագույն իշխանություններին և տարածված տեսակետների համաձայն՝ նա ձերբակալվել է հենց դրա համար:
Ադրբեջանում գործող իրավապաշտպանները և մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ Օրհան Բաղըշլըին ճանաչել են որպես քաղբանտարկյալ: