00:00:00

Վարչապետի հոգեվիճակը հասկանալի է, մարդու նյարդերը կարող են տեղի տալ. Նաիրա Զոհրաբյան

22:56, 18 սեպտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակն ինձ հասկանալի է։ Այսօր՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե «այս երեխաների ապագայի նկատմամբ ոտնձգություն կատարողներին ոչ միայն ասֆալտին կպառկեցնենք, այլև պատերով կտանք»: «Վարչապետի հոգեվիճակը հասկանում եմ։ Նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա, եւ մարդու նյարդերը կարող են տեղի տալ, ես հասկանում եմ մարդկայնորեն այդ հոգեվիճակը։ Դա կարող է լինել այն մարդու հետ, որն աշխատում է նախարարների, կառավարության աշխատակիցների փոխարեն: Եթե քաղաքապետն էլ իրենց դաշինքից ընտրվի, նրա փոխարեն էլ կաշխատի Փաշինյանը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր