00:00:00

Արտահերթ ընտրությունների հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

21:36, 18 սեպտեմբեր 2018

Այն բոլոր քաղաքական ուժերը, պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը եւ կառավարության ծրագրին, դա չեն արել Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Լենա Նազարյանը: «Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից: Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց օգնությանն ապավինելու խնդիր ունի, չեն հաշվի առնում, որ արտահերթի հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը: Հեղափոխությունը մի անձի դեմ չէր ու մի անձի համար չէ: Այլ կոռումպացված քաղաքական ու տնտեսական քանդվող համակարգերի կազմալուծման խնդիր է դրված: Այ հենց այս պահերին է առավել ակնառու երեւում գաղափարական կուսակցությունների պակասը եւ իրական դերը»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր