00:00:00

Ալեքսանդր Սարգսյանի գույքը կալանավորվել է դեռևս հուլիսի 9-ին․ Դատախազություն

20:54, 18 սեպտեմբեր 2018 Իրավական

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ կալանք է դրվել դեռևս հուլիսի 9-ին: Այսօր այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: «2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալ Ա.Ս.-ի գույքի վրա դրվել է կալանք՝ քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- նշված է դատախազության հաղորդագրությունում, որում, սակայն, չի մասնավորեցվում, թե ինչ քաղհայցի մասին է խոսքը: ԱԱԾ լրատվական ծառայությունից էլ «Ազատությանը» փոխանցեցին, որ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվում են քննչական և դատաիրավական բնույթի գործողություններ, որոնց մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր