00:00:00

Երեւանի ավագանու ընտրություններում կհաղթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. սոցհարցում

15:52, 18 սեպտեմբեր 2018

«ՌՕՍԱ»՝ Եվրասիական ինտեգրացիայի գաղափարների աջակցության եւ առաջմղման հիմնադրամի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Մաքսիմ Մացկեւիչը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում կհաղթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «ՌՕՍԱ» հիմնադրամը հարցումն անցկացրել է սեպտեմբերի 10-15-ը Երեւանի տարբեր շրջաններում: Հետազոտությանն ընդհանուր ներգրավվել է 18-ից մինչեւ 84 տարեկան 1000 մարդ: Նրանց 30 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, 70 տոկոսը՝ տարրական եւ միջին մասնագիտական: Հարցվածների 54 տոկոսը նշել է, որ քվեարկությանը կմասնակցի, 12 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել, 34 տոկոսը նշել է, որ չի քվեարկի: Հարցման մասնակիցների 37 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 22 տոկոսը՝ Ռեֆորմիստների կուսակցությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքին պատրաստ է ձայն տալ հարցվածների միայն 18 տոկոսը: 11 տոկոսը մտադիր է քվեարկել «Երեւանցիներ» դաշինքի օգտին: Ավագանու ընտրությունների բոլոր մնացյալ մասնակիցները միասին ստացել են 12 տոկոս: Մացկեւիչը նշել է, որ նախընտրական արշավի ընթացքում ընտրողների նախապատվությունները շատ արագ են փոփոխվում: «Մենք անակնկալներ ենք սպասում»,- ասաց նա: Նրա խոսքով՝ հայկական լրատվամիջոցների վերլուծությունը վկայում է, որ բոլոր թեկնածուները հավասար պայմաններում են, եւ կհաղթի ուժեղագույնը: Ինչպես նշեց Մացկեւիչը, ընտրությունների արդյունքները կախված են, թե որքան գրագետ կացկացվի նախընտրական արշավը, եւ թեկնածուները որքան ճիշտ կկարողանան ներկայացնել իրենց ծրագրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր