00:00:00

Լևոն Արոնյանի կինը հեծանիվով 1800 կմ կանցնի` Թուրքիայի և Իրանի միջով գալով Հայաստան

17:28, 18 սեպտեմբեր 2018

Շախմատիստ Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ Հայաստանի անկախության օրը հսկայական մարտահրավեր է ընդունում` հեծանիվով անցնելով 1,800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան: «Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու. հեծանիվով անցնելու եմ 1,800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար: Մեկնարկը տալու եմ Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսեց իր Արևելյան արշավը: Այցելելու եմ նշանակալի արժեք ունեցող պատմական և հնագիտական հուշարձաններ: Որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար` ինձ մեկ մեքենա է հետևելու: Խնդրում եմ հետևել ինձ, նվիրաբերության կայքէջին, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ամենօրյա տեսանյութերի և լուսանկարների թարմացումներին և խնդրում եմ կիսվել այս գրառմամբ և ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Ձեր հնարավորության չափով»,- գրել է Արիանան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր