00:00:00

Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից

16:29, 18 սեպտեմբեր 2018

Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից: Համապատասխան որոշումը, որը ստորագրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ասված է. «Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը եւ ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով,  «Հանրային ծառայության մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով` 1.Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ 2.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր