«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն աննախադեպ է համարում ավագանու ընտրությունները: Այսօր լրագրողների հետ զրույցում Զեյնալյանն ասաց, որ իրեն համարում է այս ընրության օրինականության երաշխավորներից մեկը: Խոսելով ընտրակաշառք բաժանելու մասին «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունների մասին՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ դրանք ասեկոսեներ են:
«Դրանք ասեկոսեներ են, քանի դեռ չեն հաստատվել փաստերով, դրանք մնացել են չհաստատված, ոստիկանությունն աշխատում է այդ ուղղությամբ», - նշեց Ա. Զեյնալյանը:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ու «Լույս» դաշինքի հարաբերոթյուններն այդքան էլ լավ չե՞ն, քաղաքապետ չընտրվելու դեպքում կշարունակի՞ լինել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Մեր հարաբերությունները բարիդրացիական են, իսկ ես կընտրվեմ Երևանի քաղաքապետ»: