00:00:00

ՀՀԿ-ի համար «վիզ դնողը» սատարում է Հայկ Մարությանին (լուսանկարներ)

11:36, 18 սեպտեմբեր 2018

Irakanum.am-ն իր հրապարակումներից մեկում գրել էր, որ տարիներ շարունակ ՀՀԿ-ի համար ընտրություններում ձայներ բերող, Սերժ Սարգսյանի եւ նրա թիմակիցների համար «վիզ դնողներից» շատերը իշխանափոխությունից հետո հանգրվանել են «Քաղաքացիակական պայմանագիր» կուսակցությունում, եւ ինչպես ակնհայտ է դառնում, Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ դռնեդուռ ընկած «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին են փառաբանում եւ ուղեկցում նրան։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հետեւյալ բովանդակությամբ գրառումն է ակտիվորեն տարածվում։ Սա Երանոսյան Էդուարդն է, Արաբկիրի սպորտդպրոցի տնօրենը, ով երկար տարիներ եղել է Արաբկիրի ՀՀԿ կառույցի փոխնախագահ։ Նախորդ խորհրդարանական ընտրություններին ակտիվ աշխատում էր Սամվել Ալեքսանյանի՝ նույն ինքը Լֆիկի համար:Ինչպես է երևում է նկարներից այժմ նախասիրությունները փոխվել են և այժմ ողջ եռանդով աշխատում է Հայկ Մարությանի օգտին։Ի դեպ նրա թիմակիցները համառորեն պնդում են, որ շուտով Էդուարդ Երանոսյանը կնշանակվի Արաբկիրի թաղապետ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր