00:00:00

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ժողովրդավարության խթանման գերազանց օրինակ է. Եվրամիության հայտարարությունը

15:19, 18 սեպտեմբեր 2018

Վարշավայում տեղի ունեցող ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովի ընթացքում տարածվել է Եվրամիության նոր հայտարարությունը խոսքի եւ խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ: Եվրոպական միության եւ դրա անդամ երկրների անունից այդ հայտարարությունը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը: ՄԻՊ-ից հայտնում են, ԵՄ-ն հատկապես ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա աշխատակազմի դրական դերն այս տարի տեղի ունեցած խաղաղ հավաքների մշտադիտարկման հարցում: «Այն գերազանց օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է անկախ մշտադիտարկումը խթանել ժողովրդավարությունը»,- նշված է հայտարարությունում։ Հայտարարությամբ շեշտվել է խոսքի եւ խաղաղ հավաքների ազատության կարեւորությունը, այդ հարցում մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու քաղաքացիական հասարակության կարեւոր դերը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել այդ հարցերում Եվրամիության մտահոգություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր