00:00:00

Անկախության օրվա առթիվ Հանրապետության հրապարակում կանցկացվի «սելֆի ժամ» միջոցառումը

15:05, 18 սեպտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակում անցկացվելու է«սելֆի ժամ» միջոցառումը։ Ինչպես սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում  քաղաքացիները հնարավորություն կունենան լուսանկարվել ճանաչված գործիչների հետ։ «Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ծրագիրը բավականին հագեցած է լինելու և ապակենտրոնացված։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում լինելու են համերգներ, բեմականացումներ։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներում հնչելու է տարբեր ոճի երաժշտություն՝ ռոք, փոփ, ջազ և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը։ Միջոցառումներին մասնակցելու են խմբեր մարզերից, լինելու են հյուրեր Արցախից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր