00:00:00

Տուխել. ՊՍԺ-ն կարող է պատմություն կերտել Էնֆիլդ ստադիոնում

04:00, 18 սեպտեմբեր 2018 Սպորտ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վստահ է, որ ՉԼ-ի խմբային փուլի շրջանակում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղը բավականին բարդ է լինելու փարիզյան ակումբի համար: Նշենք, որ հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 18-ին, «Էնֆիլդ» մարզադաշտում: ««Լիվերպուլի» դեմ հանդիպումը բավականին դժվար է լինելու մեզ համար: Մենք մեծ ճնշման տակ ենք: «Էնֆիլդի» միջանքով անցնելու ընթացքում կարելի է զգալ ակումբի ողջ պատմությունը: Ամեն դեպքում, ինձ թվում է, որ մենք կարող ենք այստեղ գրել մեր պատմությունը»,- Տուխելի խոսքն է մեջբերում ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր