00:00:00

Հակառակորդի կրակոցների արդյունքում Կոթի գյուղում քաղաքացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

21:17, 17 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի կենտրոնական մասում աջ սրունքի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն բնակավայրի բնակիչ Ս.Սեփխանյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր