00:00:00

«Yerevan.Today»-ի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին տեղեկությունների հիման վրա ՄԻՊ-ում քննարկման ընթացակարգ է սկսվել

18:52, 17 սեպտեմբեր 2018

«Yerevan.Today» լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը: Նա հայտնել է, որ ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը: Ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը՝ անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր