00:00:00

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Շիրակացու ճեմարանի» տնօրենին

18:29, 17 սեպտեմբեր 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Ալիխանյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից: Հանրակրթության որակի բարձրացմանը միտված  բարեփոխումների շրջանակում, ԿԳ նախարարը կարևորել է համակարգում առկա լավագույն փորձի ուսումնասիրումն ու տարածումը: Հանդիպման ընթացքում Աշոտ Ալիխանյանը ներկայացրել է  ճեմարանի  կրթական ծրագրի առանձնահատկությունները, անցած ուղին և առաջընթացը: Նա տեղեկացրել է, որ կրթահամալիրում իրականացվում է Միջազգային բակալավրիատի ծրագիր: Նախատեսվում է նմանատիպ քննարկումներ կազմակերպել նաև ուսումնական այլ հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր