00:00:00

«Սասնա ծռերը» մտահոգված է եւ կոչ է անում ձեռնպահ մնալ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելուց

18:05, 17 սեպտեմբեր 2018

«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը խիստ մտահոգված է Ռուսաստանի հետ համատեղ հումանիտար ծրագրով ՀՀ մասնագետներին Սիրիա ուղարկելու հանգամանքով: Նրանց տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Թեեւ հումանիտար ոլորտում Հայաստանի ակտիվ մասնակցությունն առհասարակ ողջունելի երեւույթ է, մասնակցության ձեւաչափը եւ գործընկերների ընտրությունը կարող են էապես փոխել դրա բնույթը, իսկ որոշակի դեպքերում՝ նույնիսկ բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի շահերի եւ միջազգային վարկի համար: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ունի ակնհայտ գաղութատիրական նկրտումներ: Բացի այդ, Ռուսաստանը միջազգային հանրության շրջանում փաստագրված է որպես ոչ ժողովրդավարական եւ մարդու իրավունքները չհարգող, ինչպես նաեւ ուրիշ պետությունների գործերին կոպիտ ու ագրեսիվ կերպով միջամտող պետություն, ինչի համար հիմք են ծառայել նաեւ Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը եւ ռազմական ձեռնարկումները: Միեւնույն ժամանակ՝ Միջին Արեւելքը (նրա մեջ նաեւ Սիրիան), խճողված շահերի բարդ եւ նուրբ կծիկ է, որտեղ Հայաստանը եւ հայությունը շատ անելիք ունեն, սակայն որեւէ քայլ կատարելիս պետք է առաջին հերթին նկատի առնել այն հրամայականը, որ պետք է ամեն կերպով խուսափել թշնամիներ վաստակելուց եւ մեր պետական ու ազգային շահերին վնասելուց: Մինչդեռ Ռուսաստանը Միջին Արեւելքում, այդ թվում՝ Սիրիայում, ունի բազմաթիվ հակառակորդներ եւ նրա հետ միասին որեւէ գործողություն կատարելը հղի է Հայաստանին նույնպես թիրախավորելու սպառնալիքով: Վերոհիշյալի հաշվառմամբ, ՀՀ Վարչապետին հորդորում ենք առհասարակ ձեռնպահ մնալ Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականության հետ ասոցացվելու վտանգ պարունակող նմանաբնույթ գործողություններին մասնակցելուց եւ այդ հիմքով դադարեցնել նրա հետ Սիրիայում այսպես կոչված համատեղ հումանիտար ծրագիր իրականացնելու նախաձեռնությունից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր