00:00:00

Մասիսի քաղաքապետը գրավի դիմաց ազատ է արձակվել

19:51, 17 սեպտեմբեր 2018 Իրավական

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ որ 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել նաև ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, գործերը մեկ վարույթում են: Հովտաշենում տեղի ունեցածի փաստով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,իսկ Էրեբունիի դեպքերով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի հատկանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր