00:00:00

Հայաստանում ռուսական ռազմաբազայում հայտարարվել է մարտական պատրաստվածությունը ստուգելու տագնապ

17:42, 17 սեպտեմբեր 2018

Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով Հայաստանում ռուսական ռազմական բազայում ուսումնական տագնապ է հայտարարվել՝ մարտական պատրաստվածությունը ստուգելու համար: Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ստուգման աշխատանքներում ներգրավված են ռուսական ռազմաբազայի բոլոր միավորումները: Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պետք է իրականացնի շարժական կառավարման կետերից զորքերի կառավարումը կազմակերպելու առաջադրանքներ: Հարավային ռազմական օկրուգի շտաբի համալիր հանձնաժողովի կողմից կգնահատվեն  հետախուզա-հարվածային գործունեության ուղղությամբ առաջադրանքների կատարման կարողությունները, ինչպես նաև կառավարման շարժական կետերի պաշտպանության և քողարկման ապահովման կարողությունները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր