00:00:00

Հրազդանում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել

18:23, 17 սեպտեմբեր 2018 Իրավական

Սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բնակարնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել: «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով: Կատարվում են քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում: Պարզվել է նաև, որ պայթյունի հետևանքով փլուզվել են բնակարանի միջսենյակային պատերը, պատշգամբը, վնասվել են դռները, պատուհաններն ու գույքը, մասամբ փլուզվել է թիվ 1 և թիվ 2 բնակարանների բաժանարար պատը (մոտ 20 քմ), վնասվել են թիվ 3 բնակարանի դրսի՝ 1 և ներսենյակային 2 դուռ. տուժածներ չկան:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր