00:00:00

Արցախի պետնախարարը ՀՀ պատվիրակությանը ներկայացրել է վերջին ամիսներին Արցախում ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը

17:26, 17 սեպտեմբեր 2018

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ ամփոփելով Արցախ կատարած այցի արդյունքները: Նա, մասնավորապես, նշել է. «Սեպտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մեկնեցինք Արցախ: Հանդիպեցինք Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ, քննարկեցինք փոխգործակցության օրակարգում գտնվող տրանսպորտի, հեռահաղորդակցության, փոստի, կապի եւ այլ ուղղություններին վերաբերող հարցեր: Գ. Մարտիրոսյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաեւ վերջին ամիսներին Արցախում ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը, այդ թվում՝ կանխատեսվող արդյունքներում մեծ է ՀՀ կառավարության աջակցությունը: Տիգրան Ավինյանը կարեւորելով հայկական երկու հանրապետությունների միասնական տնտեսական դաշտում գտնվելու հանգամանքը՝ նշեց, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առկա ներուժի լիարժեք օգտագործմանը եւ ՀՀ կառավարությունը հետայսու եւս պատրաստ է ցուցաբերել գործուն աջակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կադրերի վերապատրաստմանն ու գործարար օղակների համագործակցությանն ուղղված հարցեր, ապագա անելիքների հետ կապված՝ ուղենշվել որոշ ծրագրեր: Մասնակցեցինք նաեւ Հադրութի շրջանի Տող գյուղում արցախյան գինու հինգերորդ փառատոնին: Ի դեպ, ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը եւ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը 2018թ. (3 տարի ժամկետով) կնքել են համագործակցության համաձայնագիր՝ մի շարք ուղղություններով առավել արդյունավետ աշխատելու նպատակով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր