00:00:00

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ համատարած ատելություն են քարոզում Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ. կան փաստեր. Իվետա Տոնոյան

16:41, 17 սեպտեմբեր 2018

ԲՀԿ-ն չի սկսել սև փիառ իրականացնել, այս ամենը եղել է արձագանք՝ օրեր շարունակ սոցցացներում իրականացված կոնկրետ տեղեկատվական ռեկետի։ ԱԺ-ում լրագրողների հետ  ճեպազրույցում  հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությանը։
«Օրեր շարունակ մարդկանց անձնական մեսիջների միջոցով՝ Ֆեյսբուքով և Ինստագրամով, գրվել են մեսիջներ՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին։ Եթե նման բաներ օրեր շարունակ լինում են, բնական է, որ պետք է ունենան արձագանք», - նշեց նա։
Տոնոյանը նշեց, որ իրենք ունեն կոնկրետ փաստեր, որոնք առաջիկայում կներկայացվեն եվրոպական կառույցներին։ Իվետա Տոնոյանը նաև ասաց, որ քաղաքապետի իրենց թեկնածուի դեմ ուղղված գործողությունները իրականացվում են նախարարությունների աշխատակիցների կողմից, որոնց վերաբերյալ ևս կան փաստեր, և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ համատարած ատելություն են քարոզում Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր