00:00:00

ՀՀ առողջապահության նախարարը Հռոմում մասնակցում է ԱՀԿ նստաշրջանին

16:19, 17 սեպտեմբեր 2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Հռոմում է, որտեղ մասնակցում է սեպտեմբերի 17-20-ին անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին: Նիստի նախնական օրակարգով նախատեսված է Եվրոպայում առողջապահության ընդհանուր վիճակի վերաբերյալ զեկույցի ներկայացում: Կքննարկվեն բնակչության առողջությանն ու բարեկեցությանը միտված «Առողջություն 2020» ծրագրով նախատեսված անելիքները, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի կայուն զարգացման նպատակով հանրային առողջապահության բարելավման հարցերը, առողջապահության ֆինանսավորման նոր մոտեցումները, հանրային առողջապահական համակարգերի պատրաստվածության մակարդակի բարձրացման ծրագիրը: Օրակարգը ներառում է նաև իմունիզացիային, համաճարակային վիճակի վերահսկմանն առնչվող հարցեր: Գնահատական կտրվի անդամ-պետություններում ԱՀԿ ռեֆորմների ազդեցությանը: Անդրադարձ կկատարվի նաև ԱՀԿ նախորդ նիստից հետո մի շարք ուղղություններով երկրների ձեռնարկած քայլերին և դրանց արդյունքներին, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու հակազդմանը, առողջապահական համակարգերի ֆինանսավորման բարելավմանը: Նիստին հրավիրված են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարներ, միջազգայնորեն հայտնի փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ և այլք, ինչը բազմակողմ և բազմաբնույթ հանդիպումների հնարավորություն կտա: ԱՀԿ-ն առողջապահության նախարարության հիմնական գործընկեր միջազգային կազմակերպությունն է, որի հետ համագործակցությունն իրականացվում է երկամյա համաձայնագրերի շրջանակում` ընդգրկելով առողջապահության ամենատարբեր ոլորտներ և ուղղություններ: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի նստաշրջանները  տարին մեկ անգամ  կազմակերպվում են տարածաշրջանի երկրներից որևէ մեկում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր