00:00:00

Հայկ Մարությանը բանավեճին չի մասնակցի

16:06, 17 սեպտեմբեր 2018

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ  Մարությանը չի խուսափում բանավեճերից։ Այս մասին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին  ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
«Ես չեմ կարծում, որ խուսափում է։ Ինքներդ գիտեք, որ քարոզարշավի ժամանակաշրջանը շատ կարճ է, նա ամբողջ օրն անցկացնում է վարչական շրջաններում՝ հանդիպումներ ունենալով քաղաքացիների հետ։ Հավանաբար, այդ շփումը շատ ավելի կարևոր է համարում», - նշեց նա։
Դիտարկմանը, թե Տարոն Մարգարյանը ևս ժամանակի սղությունն էր պատճառաբանում և չէր մասնակցում բանավեճերի՝ Նազարյանը հակադարձեց.  «Ես չեմ հիշում, որ Տարոն Մարգարյանը երբևէ քայլում էր փողոցներով և քարոզարշավներ անում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր