Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Le Monde ֆրանսիական պարբերականին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինայնը կարծիք է հայտնել, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ազատ:
Հայաստանյան իրականությանը քիչ թե շատ մարդկանց համար սա, մեղմ ասած, վիճելի կարծիք է:
Ընտրություններին դեռ մեկ շաբաթ կա, բայց ներկայացնեմ այս պահի դրությամբ եղած փաստերի այն շարանը, որն ապացուցում է վարչապետի հայտարարության զրո կապը իրականության հետ:
1. Վարչապետի 100 օրվա պաշտոնավարման միտինգին, որը կազմակերպվել էր պետական բյուջեի միջոցներով, Նիկոլ Փաշինյանը չխորշեց իր թեկնածուի քարոզչությունը անելուց:
2. Քարոզչության մեկնարկի օրը ոստիկաություն բերման ենթարկվեցին ընտրությւոնների մասնակից ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ կուսակցության երկու անդամներ:
3. ԲՀԿ ցուցակի թեկնածուներից մեկին ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի ցուցումով ներգրավեց «փռեմ ասֆալտին» օպերացիայում և հետագայում այդ դրվագը օգտագործվեց հակաքարոզչության նպատակով:
4. Իշխանական դաշինքի թեկնածուն քարոզարշավի մեկնարկին սկիզբ դրեց անհանդուրժողականության և ատելության արշավին՝ հասարակությունը բաժանելով սև-սպիտակների: