00:00:00

Ավագանու մեր թեկնածուն ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ․ Լենա Նազարյան

15:41, 17 սեպտեմբեր 2018

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հերքում է ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, որ «Իմ քայլի» ավագանու թեկնածուների ցուցակում տեղ են գտել ՀՀԿ-ի հետ առնչվող մարդիկ։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Լենա Նազարյանը նշեց․ «Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ, ընդհամենը անուն-ազգանունի համընկնում է։ Տիկին Զոհրաբյանը նաև նշեց մեկ անձի մասին, ով իբր Զորի Բալայանի բարեկամնն է, մենք պատկերացում չունենք՝ ում մասին է խոսքը»։
Անդրադառնալով Միքայել Մինասյանի սանիկ Վիկտոր Մնացականյանի թեկնածությանը՝ Նազարյանն ընդգծեց, որ նա Մինասյանի սանիկը եղել է դեռ այն ժամանակ, երբ Միքայել Միանսյանն այն Միքայել Մինասյանը չէր, որին այսօր բոլորը ճանաչում են։ Նազարյանը նկատեց, որ իր տեղեկություններով, նրանց միջև քավոր-սանիկ հարաբերությունները վաղուց չեն գործում՝ ընդգծելով, որ Մնացականյանը ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը և զբաղվել է բարեգործություններով։
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն մեղադրում է «Իմ քայլին» իր դեմ սև փիառ անելու մեջ, Լենա Նազարյանն ասաց, թե հակառակ պրոցեսն է տեղի ունենում՝ նկատելով, որ իրականում հենց ԲՀԿ ցուցակում կան մարդիկ, ովքեր նախկին իշխանության պահպանմանը կողմ են եղել. ««Ծառուկյան» դաշինքը ապրիլի 17-ին 9 պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ինչպես նաև այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ։ Նաիրա Զոհրաբյանն էլ այն պատգամավորներից է, որ կողմ է քվեարկել Մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու որոշմանը», - հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր