00:00:00

Քոչարյանի անվան հետ կապվող կայքէջում խուզարկություններ են իրականացվում

15:08, 17 սեպտեմբեր 2018

Yerkir.am-ը տեղեկացնում է, որ այս պահին խուզարկություն է իրականացվում Yerevan.today լրատվական կայքի գրասենյակում: Աղբյուրը գրում է, որ Yerevan.today-ը կապվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ և որտեղ էլ պարբերաբար հարցազրույցներ են տպագրվում Քոչարյանի հետ: Ավելի վաղ կայքը հայտարարություն էր տարածել ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ձայնագրության վերաբերյալ, որում ասվում էր. «Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության: Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները: Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն: Ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել: Շնորհակալություն: Հ.Գ. Եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա՞ ասուլիսի մասին ոնց ենք իմացել Ուշադիր նայեք լուսապատճենին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր