00:00:00

Բարբաջանք է. Էնֆիաջյանը՝ Զոհրաբյանի ելույթը ուղղորդված համարողների մասին

04:14, 17 սեպտեմբեր 2018

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի ելույթը ակտիվորեն քննարկվում է։ Ելույթից հետո ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Զոհրաբյանը Հովիկ Աբրահամյանի հրահանգով է քննադատել Նիկոլ Փաշինյանին։ Ուշագրավն այն է, որ ֆեյք այս տեղեկությունը ակտիվորեն տարածում են ՕԵԿ-ականները, իրենց քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ:  Irakanum.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, Վահե Էնֆիաջյանը նշեց. «Որոշ քաղաքական ուժերի, եթե կարելի է այդպես անվանել, նրանց ներկայացուցիչները փորձում են պարբերաբար իշխանությունների՝ լավ երանգի ներքո երևալու պատրվակի ներքո զանազան պատվերներ կատարել և կեղծ տեղեկատվություն տարածել սոցիալական ցանցերում»։ Ըստ Էնֆիաջյանի այդ ամենը սխալ ուղի է, որը ոչ մի տեղ չի տանում։«Նաիրա Զոհրաբյանին բոլորը ճանաչում են, և գիտեն թե ինչ ուղղի է անցել և ինչ ճանապարհ է անցնում։ Մնացածը ուղղակի բարբաջանքներ են»,- ասաց Էնֆիաջյանը։ Պատգամավորը նշեց, թե որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմվի ՕԵԿ-ի մասին պարզապես պետք է հետևել թե քաղաքացիները ինչ կերպ են արձագանքում, երբ ՕԵԿ-ից ինչ-որ մեկը, կամ հենց իրենց կուսակցության առաջնորդը ելույթ է ունենում, կամ սոցիալական ցանցում ուղիղ միացմամբ դիմում է ժողովրդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր