00:00:00

Եղանակը Հայաստանում. տեղումներ են սպասվում

22:29, 16 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում, 18-19-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ին աստիճանաբար 3-5 աստիճանով կնվազի: Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +19+24, Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +20+25, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +28+30, Գեղարքունիքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +20+25, Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24, Տավուշում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +22+27, Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +20+25, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +29+31, Արարատում՝ գիշերը`+12+16, ցերեկը` +30+33, Արմավիրում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +30+33, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +20+25, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +30+33, Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +27+31, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +19+24, Արցախում՝ գիշերը` +10+15, ցերեկը՝ +23+28:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր