00:00:00

Հաճախորդն ըմպելիքը լցրել է երգիչ Նարեկ Մակարյանի դեմքին

23:05, 16 սեպտեմբեր 2018 Շոուբիզնես

LosArmNews.com-ը գրում է․Երգիչ Նարեկ Մակարյանի անվան հետ կապվող սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Նախորդ անգամները դեռ չմարսած, երգիչն այսօր էլ թաթախվել է աղմկահարույց մեկ այլ միջադեպի մեջ: Մեր տեղեկություններով՝ ժամեր առաջ Բուլվարդիա ռեստորանում ելույթից հետո Նարեկը մոտեցել է հյուրերից մեկի սեղանին: Հավաքվածների հետ զրույցն այնպես է ընթացել, որ ներկաներից մեկը ձեռքի տակ եղած Coca Cola-ն դատարկել է նրա դեմքին: Նկատենք, որ ռեստորանը, որը գտնվում է Բըրբանկ քաղաքում, չի կարողացել ապահովել հյուրերի անվտանգությունն, ու արդյունքում նրանք անուղակիորեն ներքաշվել են այս պատմության մեջ: Դեպքի առավել մանրամասները LosArmNews.com կայքը կներակայցնի ավելի ուշ: Իսկ մինչ այդ, հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների, Մակարյանն այս ռեստորանում տևական ժամանակ աշխատել է առանց աշխատանքի իրավունքի: Այս պահին ունի աշխատանքի իրավունք, թե ոչ, պարզ չէ, բայց վստահ ենք, որ իրավապահ մարմիններն այս հարցով ևս առաջիկայում կզբաղվեն: Այս միջադեպը չի զարմացնի բոլոր նրանց, ովքեր վերջին շրջանում լսել են Նարեկի տխրահռչակ արկածների մասին: Նրա պահելաձևն արդեն քանիցս իրեն կրակն է գցում, ու ստիպում, որ շրջապատի մարդիկ իրեն խելքի բերեն՝ ապտակելով, վռնդելով կամ որևէ այլ տարբերակով: Այս շարքից օրինակ՝ վերջերս ակտիվ քննարկվում էր այն մասին, որ Նարեկին Փասադենա քաղաքում գտնվող ակումբներից մեկում հաճախորդները պարզապես վռնդել են այնտեղից: Այս ամենը սկսել է Գլենդելում երգչի ստացած հայտնի ապտակից, որից հետո Նարեկին կարգի հրավիրողների թիվն սկսել է օր օրի շատանալ: Լոս Անջելես տեղափոխված երգչին Հայաստանում ևս ընդունում էին ոչ միանշանակ. այն աստիճան, որ նախքան այստեղ տեղափոխվելը նրա պրոդյուսերը ստիպված է եղել բառացիորեն հետ վերցնել նրա արդեն նկարահանված տեսահոլովակը, երգը ու այն նվիրել Քրիստինե Պեպելյանին: Լոս Անջելես տեղափոխվելուց հետո այս պատմությունը Նարեկը շատերին է պատմել՝ իրեն հարմար երանգներով ու որպես զոհ ներակայանալով, բայց, ինչպես տեսնում ենք, այստեղ նրա հանդեպ ավելի կոշտ են գտնվել: Եթե Հայաստանում սահմանափակվել են երգ խլելով, այստեղ՝ ապտակելով, վռնդելով են հարցերը լուծում: Որոշները փորձում են Նարեկին հետ բերել երկիր ու հիշեցնել՝ ինքն ով է, և իրեն ինչ է կարելի, ինչ չի կարելի. պարզապես մարդկանց մոտ տարբեր են երկիր հետ բերելու գործընթացի կազմակերպումը: Նարեկին մնում է Լոս Անջելեսից հետո իր բախտն օրինակ՝ աֆրիկյան որևէ երկրում փորձի, եթե դա էլ չօգնեց, տիեզերագնաց դառնալու տարբերակը կա ու կա: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր