00:00:00

Մենք որեւէ թաքուն բան չենք պատրաստվում անել. Փաշինյանը՝ Էրդողանի հետ զրույց ունենալու մասին

21:14, 16 սեպտեմբեր 2018

Որեւէ երկրի նախագահի, առավել եւս՝ Թուրքիայի նախագահի հետ որեւէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկատվություն է շրջանառվում, որ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Նման բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցում էր, հետո հետ եկավ, բարեւեց ու գնաց: Որեւէ երկրի նախագահի հետ, առավել եւս՝ Թուրքիայի նախագահի հետ որեւէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Մենք որեւէ թաքուն բան չենք պատրաստվում անել, եթե որեւէ խոսակցություն տեղի ունենա, դրա մասին մեր հանրությունը կիմանա մեզնից»,- ասաց Փաշինյանը: Հարցին՝ արդյո՞ք սահմանին լարված է, որովհետեւ հակառակորդի կրակոցից նաեւ խաղաղ բնակիչ է վիրավորվել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմանին արդեն 30 տարի է՝ լարված է, իսկ վիրավորված քաղաքացու հետ հեռախոսազրույց է ունեցել: Ինչ վերաբերում է Թուրքիայի սահմանը հատած 16-ամյա քաղաքացուն արտահանձնելուն, Փաշինյանը հորդորեց հարցերն ուղղել ոստիկանությանը: Ավելի վաղ թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրել էր, որ Էրդողանը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել Թուրքիային վերադարձնել Կարսի Քյուչուքդուրան գյուղի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենին։ ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր վարչապետին զանգելու մասին լուրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր