00:00:00

Բարսելոնան կրկին դժվարություններ ունեցավ Ռեալ Սոսիեդադի հարկի տակ, բայց հաղթանակ տոնեց

03:50, 16 սեպտեմբեր 2018 Սպորտ

Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին»: «Կապտանռնագույնների» համար բասկերի հարկի տակ այս անգամ նույնպես հեշտ հանդիպում չստացվեց: Առաջին խաղակեսից հետո Վալվերդեի ֆուտբոլիստները պարտվում էին 0:1 հաշվով: Տանտերերից գոլի հեղինակ էր դարձել Էլուստոնդոն: Երկրորդ կեսում «Բարսելոնան» ակտիվացավ ու կարողացավ հաղթանակ կորզել: Նախ  63-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Սուարեսը, իսկ երեք րոպե անց Դեմբելեն հաղթանակ պարգևեց կատալոնացիներին: «Բարսելոնան» հաղթեց 2:1 հաշվով ու 12 միավորով առաջին տեղում է: «Ռեալ Սոսիեդադը» 4 միավորով 10-րդն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր