00:00:00

Նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Վաչագան Ղազարյանի եւ նրա ընտանիքի գույքի ու դրամական միջոցների վրա. ՀՔԾ

03:20, 16 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՔԾ-ն եւս հերքում է տեղեկությունը, որ ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են: ՀՔԾ հաղորդագրության մեջ ասվում է. «Մամուլում այսօր լուրեր են շրջանառվել, թե իբր ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ տարածված լուրերն ապատեղեկատվություն են: Նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Վաչագան Ղազարյանի եւ նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա»։ Նշվում է նաեւ, որ ճիշտ կլինի նման տեղեկությունների հավաստիությունը ստուգել տվալ գործով վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության  հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր