00:00:00

ՄԱԿ-ը հրապարակել է մարդկային զարգացման բարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկը. Հայաստանը 83-րդն է

00:53, 16 սեպտեմբեր 2018

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ներկայացրել է Մարդկային զարգացման ինդեքս զեկույցը, որում Հայաստանը հայտնվել է 83-րդ հորիզոնականում: Զեկույցը ներկայացվել է սեպտեմբերի 14-ին ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանում: Մարդկային զարգացման ինդեքսը ներկայացնում է տվյալ երկրում կյանքի որակի ամենամյա փոփոխությունների ցուցիչներն ու վիճակագրական տվյալները: Ցանկը կազմելիս հաշվարկվում են երեք հիմնական ցուցանիշի՝ կյանքի ակնկալվող տևողության, բնակչության գրագիտության մակարդակի և կյանքի մակարդակի գործակիցները: Վարկանշային ցանկում տեղ է գտել 189 երկիր, իսկ առաջատար տասնյակում ընդգրկվել են Նորվեգիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իռլանդիան, Գերմանիան, Իսլանդիան, Հոնգկոնգը, Շվեդիան, Սինգապուրը, Նիդեռլանդները: Վերջին հորիզոնականներն են զբաղեցրել Նիգերը, Կենտրոնական Աֆրիկան, Հարավային Սուդանը, Չադը և Բուրունդին: Մեր հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 80-րդ, Թուրքիան՝ 64-րդ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր