00:00:00

Բակո Սահակյանն ընդունել է «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին

23:44, 15 սեպտեմբեր 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատում «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին: Քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի հարաբերություններին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ բարեկամության շարունակական ամրապնդումն Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ խորացման համար առկա են բավարար նախադրյալներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր