00:00:00

Հայաստանի երկու բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Թուրքիայում

21:58, 15 սեպտեմբեր 2018 Սպորտ

Բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները հաղթանակ են տոնել Թուրքիայի միջազգային մրցաշարում: Ստամբուլում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակիչ մենամարտում հաղթեց թուրք բռնցքամարտիկին ու նվաճեց ոսկե մեդալ:  Եզրափակչում իր մրցակցին գերազանցեց նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր