00:00:00

Նախկին և ներկա օլիգարխների կանանց կոչ եմ անում ձեր զարդերը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին. Ա. Հակոբյան

19:53, 15 սեպտեմբեր 2018

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին և ներկա պաշտոնյաների, օլիգարխների կանանց կոչ է անում իրենց զարդերը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին: Այս մասին վարչապետի տիկինը հայտարարեց այսօր վարչապետի նստավայրում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպմանը: «Կարծում եմ՝ կան այդպիսի կանայք, ովքեր կմտածեն և կհանգեն այն եզրակացության, որ այն ունեցվածքը, որն իրենք ձեռք են բերել իրենց ամուսինների պաշտոնավարման տարիներին, այնքան էլ արդար քրտինքով վաստակած ունեցվածք չէ, և դրա մի մասը նվիրաբերելով հիմնադրամին, դրանից հետո կարող են ավելի հանգիստ գլուխը դնել բարձին»,- նշեց Աննա Հակոբյանը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը այսօր վարչապետի նստավայրում հանդիպեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր