00:00:00

Սիրիայում հայկական հումանիտար առաքելության մասին մեկնաբանություններում համատեղությունը հակասության հետ չխառնեք. Արծրուն Հովհաննիսյանի կոչը

19:32, 15 սեպտեմբեր 2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող մեկնաբանություններին՝ կապված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հետ: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հումանիտար առաքելության համար Հայաստանից Սիրիա մեկնող անձնակազմի մեջ կմտնեն Հայաստանի զինված ուժերի՝ հումանիտար ոլորտի մասնագետներ` բժիշկներ, հումանիտար ականազերծողներ և նրանց անվտանգության ապահովման խումբ: «Հարգելի «որոշ» լրատվականներ, Սիրիայում իրականացվելիք հայկական հումանիտար առաքելության մասին մեկնաբանություններում, միգուցե համատեղությունը հակասության հետ չխառնեք: Դեռ գործընթացի քննարկման, նախապատրաստական փուլում միգուցե չփորձեք հակասություններ փնտրել: Դեռ բազում հարցեր կան: Դրանով հաստատ ոչ մի օգուտ չեք տալիս մեր երկրին: Հատուկ անուններ չեմ նշում, ուղղակի խորհուրդ եմ տալիս, նախաձեռնության իրավական հարցերը կազմակերպչականների հետ չխառնել և այլն»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր