00:00:00

Մայրությունն ազգություն չի ճանաչում. Աննա Հակոբյանը զոհված հերոսների մայրերին

19:05, 15 սեպտեմբեր 2018

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը այսօր վարչապետի նստավայրում հանդիեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին: Ոևդեկորույս մայրերը միացել են նրա ՝«Կանայք հանուն խաղաղության» արշավի, որի հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է: Աննա Հակոբյանի խոսքով՝ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց: «Մենք՝ Հայաստանի ու Արցախի քաղաքացիներս, ողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների հետ միասին մինչև մեր կյանքի վերջ պարտք ենք ձեզ: Որովհետև անհերքելի փաստ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգուցալուծումը մեծապես կախված էր ձեր որդիների ու 18-20 տարեկան մեր տղաների հերոսությունից ու սխրագործությունից: Ես վստահ եմ, որ աշխարհում չկա մի բան, որով կարող ենք մենք ձեզ վարձահատույց լինել, որովհետև դուք հայրենիքին տվել եք ձեր անգինը, ձեր անփոխարինելին: Նրանց հերոսությունը, վստահաբար, գիտակցաբար է տեղի ունեցել, որովհետև այսպիսի մայրերից կծնվեին ու կդաստիարակվեին միմիայն հերոս ու քաջ որդիներ»,- ասաց տիկին Աննան՝ հարց հնչեցնելով՝ արդյոք մայրությունը ճանաչում է ազգություն, քաղաքացիություն, կրոն, մաշկի գույն, ո՛չ իհարկե, մայրությունը ճանաչում է անսահման սեր, գորգուրանք և փաղանշանք և սեփական երեխայի կորստի ցավը բացարձակապես նույնն է բոլոր մայրերի մոտ: «Ես հույս ունեմ, որ մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, ու նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի ու հանուն խաղաղության»,- ասաց վարչապետի տիկինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր