00:00:00

Չարենցավանում 22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է

18:25, 15 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ «Չարենցավան» բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 22 ամյա երիտասարդ, ով հետագայում ճանաչվել էր տուժող: Հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հետախուզվում է նույն քաղաքի` 1977թ. ծնված բնակիչը: 2018 թվականի սեպտեմբերի 14-ին Չարենցավանի բնակիչ, 1977 թվականին ծնված քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր