00:00:00

Վրաստանում հավատարմագրված դեսպանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին

14:31, 15 սեպտեմբեր 2018

Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպանները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատվիրակության անդամները  եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: «Սա իմ առաջին այցն է Հայաստան: Հայ և ֆրանսիացի ժողովուրդները մշտապես սերտ և մտերիմ հարաբերություններ ունեն: Ինձ համար շատ հաճելի է Հայաստան այցելությունը: Ես շատ տպավորվեցի հատկապես այս հուշահամալիր այցից»,- ասաց Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկան Մոնիյեն: Պատվիրակության կազմում կան ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Չինաստանից, Իրանից, Էստոնիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր