00:00:00

Քոչարյանը վարձել է Ռուսաստանի հետ կապեր ունեցող բրիտանացի լոբբիստների. «Ժամանակ»

13:24, 15 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանը, ով թղթակցում է արևմտյան մի շարք հեղինակավոր հանդեսների, տեղեկացնում է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձի մեջ, վարձել է բրիտանացի լոբբիստների, ովքեր կապեր ունեն Ռուսաստանի հետ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախօրյակին Քոչարյանի կողմից վարձված Մայքլ Բարելի հեղինակությամբ եվրոպական երկու կայքերում տեղադրվել են հոդվածներ, որոնցով փորձ է արվում Քոչարյանին ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհ: Հոդվածներում Մակրոնին կոչ է արվում Փաշինյանի հետ հանդիպմանը հանդես գալ ի պաշտպանություն Քոչարյանի: Հետաքրքիր է, որ Քոչարյանի շահերը պաշտպանող բրիտանացի լոբբիստը նախկինում պաշտպանել է ադրբեջանցի միլիարդատեր Անար Մամեդովի և Ռուսաստանի գազային մոնոպոլիստ «Գազպրոմի» շահերը»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր